Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Ղարաբաղյան հակամարտության գոտում վիրավորված զինծառայողներին, հայտնում է RIA Novosti-ն։ Իր ելույթում Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է վերսկսել հրադադարը Ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Մենք պատրաստ ենք վերսկսել հրադադարն ու հանդես ենք գալիս բանակցային գործընթացի շարունակման օգտին։ Դրա համար հայկական կողմը նույնպես պետք է հետևի այդ սկզբունքներին»,- ասել է նա։










































