Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԼՂ-ում դեպքերի զարգացումը գնալով ավելի մեծ մտահոգություն է հարուցում, միջազգային արենայում ձեռնարկվում են շատ աշխույժ ջանքեր իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն քանիցս մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում իրավիճակի կապակցությամբ, և իրադարձությունների զարգացումը գնալով դեռ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում:
«Այդ մտահոգությունը կիսում են տարածաշրջանի բացարձակապես բոլոր երկրները, մինսկյան հնգյակում ներգրավված բոլոր երկրները, ինչի համար էլ ներկայումս ձեռնարկվում են շատ աշխույժ ջանքեր։ Շփումներն իրականացվում են ինչպես առանձին գերատեսչությունների գծով, այնպես էլ՝ միջազգային արենայում»,- ասել է նա։








































