ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպումը չի ծրագրվում տեղափոխել՝ կապված ԼՂ իրադարձությունների հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, Մոսկվայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՊՀ գործկոմի մամլո ծառայությանը։
«Արտգործնախարարների խորհրդի հանդիպման նախապատրաստությունն ընթանում է գրաֆիկով»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ ծրագրվո՞ւմ է հանդիպման հետաձգում ԼՂ իրադարձությունների պատճառով։
Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։







































