Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը մոտ ժամանակներս աջակցելու է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը։
Այդ մասին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ներգաղթի, ներքին ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը. «ԵՄ-ը բարձր գնահատական է տալիս վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ Վրաստանի կառավարության գործունեությանը։
Վրաստանը կատարել է բոլոր պայմանները, որոնք անհրաժշտ են ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացման համար և դրանով օրինակ է ծառայել տարածաշրջանի երկրների համար։
Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանը ամենամոտ ժամանակներս կաջակցի Վրաստանին Շենգենյան գոտի՝ ոչ վիզային ռեժիմ հատկացնելու մասին Եվրոպական հանձնաժողովի նախաձեռությանը։ Դա կաջակցի մշակույթի, բիզնեսի, մարդկանց միջև շփումների ոլորտներում ԵՄ-ի ու Վրաստանի համագործակցության զարգացմանը»։










































