Դարթ Վեյդերը Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին նվիրել է շամփուրների «փունջ» և մանղալ: Նրա խոսքով՝ այդպիսի նվերը նրան թույլ կտա խորոված սարքել՝ աշխատանքից չշեղվելով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Սաակաշվիլիի մոտ ընդունելության նա եկել է յափնջիով և մորթե գլխարկով ու գրոհայինների ջոկատով: Սև Լորդին թույլ չեն տվել շենք մտնել, այդ պատճառով նվերը նա թողել է վարչական շենքի մուտքի մոտ:















































