Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզը կատակով հայտարարել է, որ ցանկություն ունի մեքենայով հարվածելու նախագահի պաշտոնի համար պայքարող Դոնալդ Թրամփին։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է ABC-ի ապրիլմեկյան եթերում։
Նա հաղորդավար Ջիմմի Քիմմելի հետ խոսել է վարորդների կողմից հետին տեսարանը ֆիքսող տեսախցիկներին վստահելու մասին՝ ասելով. «Եթե ես մեքենայով պատրաստվեի հետընթաց կատարել և տեսախցիկով տեսնեի Դոնալդին, ապա վստահ չեմ, թե որ ոտնակը կսեղմեի»,- կատակել է Կրուզը։







































