Սիրիական Պալմիրայում պայթուցիկ սարքերի կեսը վնասազերծվել է: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սիրիայի ինժեներային զորքերի սպա Քասսեն Շպիբին:
Նրա խոսքով՝ մինչև ապրիլի 1-ը սակրավորները 1230 ական են վնասազերծել: Սպան նշել է, որ գլխավոր խնդիրը բնակելի տների ականազերծումն է, որտեղ ահաբեկիչները շահիդների գոտիներ և պայթուցիկ են թողել: «Մենք օգնության ենք սպասում մեր ռուս գործընկերներից՝ դա գլուխ բերելու համար»,- հավելել է նա:
Սիրիական բանակի ներկայացուցիչը նաև պատմել է, որ գրոհայիններն ամբողջովին ականապատել են Պալմիրայի մուտքը: «Ահաբեկիչները փոսեր են փորել ասֆալտի մեջ, դրանց մեջ ականներ են դրել, իսկ հետո վերևից բետոնով փակել են: Այդ ամենը մենք ստիպված եղանք պայթեղնել: Կային նաև ականներ, որոնք ահաբեկիչները հեռահար կերպով էին պայթեցնում»,- հայտնել է Շպիբը:
Ռուս սակրավորների երկու խմբեր Սիրիա են մեկնել մարտի 29-ին և 30-ին: Պալմիրայի ակնազերծման գործընթացը կտեևի առնվազն մի քանի ամիս:








































