Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ արգելափակում են Facebook և Twitter սոցցանցերն ու YouTube վիդեոհոսթինգը՝ երկրի տարածքում օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ երկրում կարգելափակվեն նաև հարավկորեական կայքերը։
Փոստի և հեռահաղորդակցությունների հարցերով նախարարությունում հայտնել են, որ նման քայլի են դիմել՝ կանխելու երկրի դեմ կեղծ քարոզչությունն ու արգելափակելու կայքերը, որոնք սեռական բնույթի տեղեկատվություն են պարունակում։









































