ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում կմասնակցի «5+1» խմբի նիստին, որը կքննարկի Իրանի հետ համաձայնության կատարման ընթացքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսին:
Նրա խոսքերով՝ նախագահը կմիանա հանդիպման մասնակիցներին, որոնք կքննարկեն «ձեռք բերված առաջընթացը և Իրանի հետ համաձայնությունների կատարումը», ինչպես նաև այդ թեմայով ԱԷՄԳ-ի զեկույցը:
Սպասվում է, որ ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:







































