Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը իբրև թե պայամանավորվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Ալ-Հայաթ» թերթը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն»,- ընդգծել է նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսատանը ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ այլ ուղիներով չի քննարկում երրորդ երկրների ինքնորոշման հարցերը, այդ թվում՝ Սիրիայի։
Ավել վաղ սաուդյան «Ալ-Հայաթ» թերթը, հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իբրև թե մի քանի արաբական երկրների առաջնորդներին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, թե Ասադը կլքի պաշտոնն ու կտեղափոխվի այլ երկիր։








































