DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները երկրի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում ձերբակալել են 16 մարդու, որոնց կասկածում են Ջաբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար։
Ձերբակալություններն իրականացվել են ոստիկանության ու ժանդարմերիայի կողմից 20 հասցեներում միաժամանակ իրականացված գործողության ժամանակ։ Չորս մարդու չի հաջողվել ձերբակալվել, նրանց հանդեպ հետախուզումը շարունակվում է։
Բուժզննումից հետո ձերբակալվածները հարցաքննության համար ուղարկվել են Ադըյաման նահանգի անվտանգության վարչություն։ Ջաբհաթ ան-Նուսրան Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել 2014 թվականին։









































