Սիրիայի կրած վնասը 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից արդեն գերազանցել է 200 մլրդ դոլարը։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Տնտեսական վնասն ու ենթակառուցվածքին հասցված վնասը գերազանցում են 200 մլրդ դոլարը»,- ասել է Ասադը՝ նշելով, որ ենթակառուցվածքի վերականգնումը պահանջում է տևական ժամանակ։
Դամասկոսի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի երկրի քաղաքացներն ավելի քիչ պատճառ ունենան միգրացիայի համար։ Նա նաև նշել է, որ միգրացիայի պատճառները չեն սահմանափակվում ահաբեկչական սպառնալիքով։ Նա մատնացույց է արել նաև արևմտյան պատժամիջոցների առկայությունը։
Նա նշել է, որ իրենք արդեն անցել են ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքի դեռևս մինչ ճգաժամի ավարտը՝ հետևանքների ազդեցության մեղմացման համար։









































