Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 21-ին կժամանի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով Իսրայելի պաշտոնական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրները:
Ավելի վաղ Ռուսաստան էր ժամանել Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինը: Նա առաջին նախագահն է, որը Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերումից հետո այցելել է Մոսկվա:







































