Հնդկաստանում Քեմբրիջի դուքսը և դքսուհին կանգ կառնեն հյուրանոցում, որի վրա 2008-ին հարձակվել են ահաբեկիչները: Daily Express-ի հաղորդմամբ՝ խոսքը Մումբայի հինգ աստղանի Taj Palace Hotel հյուրանոցի մասին է:
Ուիլյամն ու Քեյթն ուզում են տեղավորվել Taj Palace Hotel-ում ահբեկչության դեմ պայքարում Հնդկաստանին համերաշխություն հայտնելու համար:
Ավելի վաղ այդ հյուրանոցում կանգ են առել Ուիլյամի հայրը, արքայազն Չարլզը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ուիլյամի և Քեյթի մամլո քարտուղարը նշել է, որ հիմա հյուրանոցը քաղաքի ուժի և ամրության «կուլտային խորհրդանիշ» է: Արքայազնը և նրա կինը ծաղկեպսակ կդնեն հուշարձանին հյուրանոցի տարածքում և կհանդիպեն անձնակազմի հետ, որն ահաբեկիչների հարձակման ժամանակ օգնել է պաշտպանել կենվորներին:
Ուիլյամը և Քեթրինը Հնդկաստան և Բութան 7-օրյա ուղևորության կմեկնեն ապրիլին:










































