Սաուդյան Արաբիան վերջին երեք տարում 10-ից 15 կարևորագույն երկրներում կորցրել է նավթի շուկայում իր մասնաբաժինը: Այդ մասին գրում է Financial Times-ը:
Չինաստնանում նավթի մատակարարման Էր-Ռիադի չափաբաժինը կրճատվել է, և 19-ից հասել է 15 տոկոսի` Չինաստանում Ռուսաստանից նավթի ներկրման աճի պատճառով:
Ինչ վերաբերվում է ՀԱՀ նավթի մատակարարմանը, ապա վերջին երեք տարում այն կրճատվել է, և 53-ից հասել է 22 տոկոսի` Նիգերիայից և Անգոլայից ներկրումների ֆոնի վրա:
Ամերիկյան շուկայի մասնաբաժինը կրճատվել է, և 17-ից հասել է 15 տոկոսի` ԱՄՆ-ի նավթի ներկրման պահանջարկի նվազման պատճառով:
Բացի այդ, Սաուդյան Արաբիան երեք տարվա ընթացքում զիջել է դիրքերը իր մրցակիցներին Հարավային Կորեայում, Թայլանդում, Թայվանում և Արևմտյան Եվրոպայի երկրներում:
Սակայն, սաուդցիները կարողացել են ավելացնել իրենց մասնաբաժինը Բրազիլիայում, Հնդկաստանում և Ճապոնիայում:










































