Չինաստանի իշխանություններն արգելել են վճարովի ծառայություններ մատուցել երկրի Ժողովրդա-ազատագրական բանակին: Այս մասին գրում է «Ցզեֆանցզյուն բաո» թերթը:
Համապատասխան հրահանգը կիրակի տվել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդը: Խոսքը ռազմական ստորաբաժանումների և զինված ոստիկանության ջոկատների համար կոմերցիոն կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու արգելքի մասին է՝ բանակին վճարովի ծառայություններ մատուցելու նպատակով: Հրահանգը պետք է լիովին իրագործվի 3 տարում: Ավելի վաղ կնքված պայմանագրերը կգործեն մինչև իրենց վերջնաժամկետը, դրանց հետագա երկարաձգում չի ենթադրվում:
«Սինհուա» գործակալությունը նշում է, որ այդ միջոցառումներն ուղղված են երկրի բանակում կոռուպցիայի մակարդակի կրճատմանը:









































