Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո:
Մինչ այդ փոքրիկի ժպիտը գիտնականները բացատրում էին նրա բարձր տրամադրությամբ կամ ծանոթ ձայներին ուղղված արձագանքով: Սակայն ամերիկացի գիտնականների փորձերը մայրիկների և նրանց չորսամյա բալիկների մասնակցությամբ ցույց տվեցին, որ փոքրիկները ժպտում են ծնողներին այն ժամանակ, երբ իրենց որևէ բան է պետք մայրիկներից և հայրիկներից:









































