Թենիսի տղամարդկանց մենախաղի Ինդիան-Ուելս մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց ATP-ի 14-րդ համար, 25-ամյա կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչի հետ:
Նովակ Ջոկովիչը կարողացավ երկու սեթի արդյունքում առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Ռաոնիչին չտալով ոչ մի հնարավորություն՝ Ջոկովիչը 1 ժամ 19 րոպե տևած մենախաղում հաղթեց 6:2, 6:0 հաշվով:
Հատկանշական է, որ այս հաղթանակը Ջոկովիչի համար Ինդիան-Ուելս մրցաշարում ռեկորդային. նա միակ թենիսիստն է, ում հաջողվել է 5 անգամ դառնալ մրցաշարի հաղթող: