Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալն Ինդիան-Ուելս մրցաշարի մամուլի ասուլիսների սենյակում անդրադարձել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային: Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:
«Ես Մարիայի դեմ ոչինչ չեմ ասել: Պարզապես այդ պատմությունը նրա սխալն եմ համարել: Ամեն դեպքում եթե սխալ ես թույլ տալիս, ապա պետք է հատուցես դրա համար. այդպես չէ՞:
Մարդիկ, ովքեր փորձում են խաբեություն մտցնել սպորտում, արժանի չեն մրցելու մյուսների հետ: Պարզից էլ պարզ է, որ դա անհարգալից վերաբերմունք է մյուսների նկատմամբ:
Սպորտում ամեն ինչ պետք է պարզ լինի. չէ՞ որ այն օրինակ է ծառայում երեխաների համար:
Ամեն դեպքում չեմ ուզում կոնկրետ Մարիայի գործին անդրադառնալ, քանի որ անհրաժեշտ ինֆորմացիա չունեմ դրա մասին»,- «Tennis World»-ը փոխանցում է Նադալի խոսքը: