Անկարան կշարունակի քննադատել Եվրամիությանը, Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) նկատմամբ երկակի քաղաքականություն վարելու համար, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գործել ահաբեկիչների հետ նույնն է, ինչ պարելը ականապատված դաշտում: Այսօր ես շնորհակայություն հայտնեցի բոլոր եվրոպական գործընկերներին ցավակցության համար, որը նրանք արտահայտեցին Անկարայի ահաբեկչության կապակցությամբ: Այդ համերաշխությունն իրականության մի կողմն է: Մյուսը կայանում է նրանում, որ այսօր Բրյուսելում ՔԱԿ-ը, որը պայթեցրել է Անկարայում ավտոբուսի կանգառը, ակցիա է կազմակերպել իր դրոշով և խորհրդանիշով: Դուք ինչ կզգայիք մեր տեղը, տեսնելով դա: ԴԱԻՇ-ի և ՔԱԿ-ի միջև ոչ մի տարբերություն չկա»,- հայտարարել է Դավութօղլուն Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նաև քննադատել է մի քանի եվրոպական երկրների, այն բանի համար, որ հրաժարվում են ընդունել փախստականներին:







































