Անցած փետրվարն ամենատաքն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Քլեր Նուլիսը:
«Փետրվարն այս պահին ռեկորդային տաք (ամիսն) է։ Մենք նաև արձանագրել ենք ռեկորդային տաք ձմեռ (այս տարի)»,- ասել է նա:
Կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին գերազանցվել է ջերմաստիճանի ամսական ռեկորդը: Երկրի վրա և օվկիանոսի մակերևույթին միջին ջերմաստիճանն անցյալ դարում գրանցված ցուցանիշից բարձր է եղել 1.21 աստիճանով:







































