Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության ընդլայնման՝ չնայած բոլոր տարաձայնություններին ու հակամարտություններին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ պետք է ձգտել արդեն մինչև ամառ պայմաններ ստեղծելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման համար:
Գաբրիելը կողմ է արտահայտվել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Ռուսաստանի հետ բանակցություների «ամեն կերպ ինտենսիվացման» օգտին:
Նա նշել է, որ դա չի կարող լինել կարճաժամկետ նպատակ, սակայն այդ առաջադրանքի մասին պետք է հիշել:
Գերմանիայի փոխկանցլերը նշել է, որ ընթացիկ ռուս-գերմանական բավական բարդ հարաբերությունների պայմաններում կարևոր է շարունակել բանակցությունները՝ չնայած կողմերի տարբեր դիրքորոշումներին:










































