«Իհարկե, ես շփվում եմ նրանց հետ, չէ՞ որ նրանք իմ ծնողներն են»,- ասել է 23-ամյա աղջիկը:
Իրականում 10 տարի՝ այն ժամանակից ի վեր, երբ 2001 թվականին Թոմը և Նիկոլը բաժանվեցին, Բելլան գրեթե չի տեսնվել մոր հետ: Նիկոլը պնդում է, որ իրոք քիչ է տեսնվում իր որդեգրած երեխաների հետ, սակայն մշտական կապ է պահպանում հեռախոսով: Այս մասին տեղեկացնում է vipnews.com.ua-ն:
Անցյալ աշուն Բելլայի գաղտնի ամուսնությունից հետո լուրեր տարածվեցին, որ նա կապերը խզել է ծնողների հետ: Զույգը որոշել էր հարսանիքին չհրավիրել հանրահայտ ծնողներին, որպեսզի «հարսանիքը չվերածեն հրապարակային կրկեսի»:
Բելլան և նրա ամուսինը ջանում են հեռու մնալ Հոլիվուդից՝ խաղաղ և հանգիստ ապրելով Լոնդոնում: Քրուզի և Քիդմանի դուստրը ընտրել է վարսահարդարի համեստ մասնագիտությունը, իսկ նրա ամուսին Մաքսը աշխատում է որպես համակարգչային ծրագրավորող:








































