Լաֆբորոյի համալսարանի Քնի հետազոտման կենտրոնի գիտնականներն անսպասելի հայտարարություն են արել. կանայք պետք է ավելի երկար քնեն, քանի որ նրանց ուղեղն ավելի բարդ կառուցվածք ունի, քան տղամարդկանց ուղեղը։ Եվ, ինչպես հայտնի է, քնի պակասը կապված է հոգեբանական հյուծման, թշնամանքի մակարդակի բարձրացման, ընկճախտի ու չարության հետ՝ գրում է Zee News-ը։
Իսկ ահա տղամարդկանց մոտ նման բացասական հետևանքներ չկան։ Փորձագետները դա բացատրում են կանանց ուղեղում նեյրոնային կապերի եզակի սխեմայի հետ։
Քանի որ կանայք ի սկզբանե հակված են բազմախնդրության, նրանց պետք է ավելի շատ ճկունություն և ավելի շատ ուղեղային ռեսուսներ։










































