ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ԱԺ-ում ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ առաջարկեց ավելացնել Վաստակավոր շինարարի կոչում տալու մասին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքելով այս առաջարկին՝ նշեց. «Պարոն Սարգսյան, Ձեզ արդեն երկու հոդվածով գնդակահարելու հիմք կա՝ մեկը Հյուսիսային պողոտան է, մեկն անշարժ հուշարձանների ավերումը: Եկեք այս մի հոդված էլ վերցրեք, 2 հոդվածով, թե երեք՝ կարևոր չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































