Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում գործողության իրականացման ծախսերի հիմնական մասը գնահատել է 33 մլրդ ռուբլի։ Այդ միջոցները, նրա խոսքով՝ տրամադրվել է ՊՆ բյուջեին 2015 թվականին զորավարժությունների անցկացման և ռազմական նախապատրաստության համար։ «Մենք պարզապես վերահասցեավորել ենք այդ ռեսուրսնեերը Սիրիայում խմբերի ապահովմանը»,- ասել է նախագահը։ Այս ասին փոխանցում է TASS գործակալությունը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ գործողությունից հետո պահանջվում են հավելյալ ծախսեր, սակայն դրանք արդարացված են, որպեսզի ապագայում ստիպված չլինեն ավելի թանկ գին վճարել։
Պուտինը հիշեցրել է, որ արաբական հանրապետությունում Ռուսաստանի գլխավոր հանձնառությունը եղել է ահաբեկչությանը հակազդելը։ «Պայքարը միջազգային ահաբեկչության դեմ արդար է և իրավացի, դա պայքար է քաղաքակրթության թշնամիների դեմ»,-ընդգծել է նա։
Գործողության ամբողջական արժեքը Պուտինը չի հայտնել։ RBK-ն գործողության ամբողջ արժեքը գնահատել է 38 մլրդ ռուբլի, սակայն Կրեմում այդ տվյալները հերքել են։
Գործողությունը տևել է 167 օր, որի ընթացքում զոհվել է առնվազն 5 ռուս զինծառայող, ներառյալ ինքնասպանության մեկ դեպքը։










































