PKK-ի հետ կապված «Քրդստանի ազատագրման բազեներ» խմբավորումը ստանձնել է Անկարայում մարտի 13-ին 37 մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով այդ կազմակերպության կայքին։
Այդ խմբավորումն էր իրականացրել նաև փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ էր գնացել 28 մարդ։










































