Ռուսաստանի ՊՆ-ն Սիրիա է ուղարկել «Մի-28Ն» և «Կա-52» նորագույն ռազմական ուղղաթիռներ։ Այս մասին են վկայում «Զվեզդա» հեռուստաալիքի և Reuters գործակալության տեսագրությունները, որոնք արվել են մարտի 16-ին «Խմեյմիմ» ավիաբազայում։
Նախկինում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում կիրառել են միայն «Մի-24» և «Մի-35» ռազմական ուղղաթիռներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ի երեկոյան հրամայել է դուրս բերել Սիրիայում ռուսական զորակազմի հիմնական մասը։ Նախագահի խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ զինվորականները կատարել են իրենց առջև դրված գրեթե բոլոր խնդիրները։









































