Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն կարող է ևս 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքիային՝ կապված փախստականների խնդիրները լուծելու հետ։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է եվրոպական աղբյուրը։ Սակայն ընդգծվում է, որ հավելյալ միջոցները կհայտնվեն այն ժամանակ, երբ ծախսվի առաջին 3 միլիարդ եվրոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ առաջնորդները պատրաստ կլինեն մինչև 2018 թվականը թուրքական ղեկավարությանը հատկացնել ֆինանսական օգնության նոր փաթեթ, եթե միգրացիոն ճգնաժամի կարգավորումը պահանջի հավելյալ ջանքեր։










































