Ամեն տարի մարտի 15-ին միջազգային հանրությունը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, որի անցկացումը ՄԱԿ-ի որոշմամբ նվիրվել է 1962-ին Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթի տարեդարձին:
Այդ ժամանակ նախագահի ելույթում ձևավորվել են սպառողների պաշտպանության 4 հիմնարար կանոններ՝ անվտանգության իրավունք, տեղեկատվության իրավունք, ընտրության և լսված լինելու իրավունք: Ավելի ուշ դրանց միացել են ևս 4-ը՝ վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական կրթության իրավունք, բազային պահանջների բավարարման և առողջ շրջակա միջավայրի իրավունք:
Օրն առաջին անգամ նշվել է 1983-ի մարտի 15-ին: