«Երբ որ մոնոպոլիա ունես, կարիք չկա վերջնական սակագին սահմանելու, ավելի լավ է սահմանես տրանսպորտավորման ծախսը, մեկ է, վերջնական սակագինը չես կարող համեմատել, եթե մոնոպոլիա կա: Հիմա մեզ մոտ արդեն մոնոպոլիա է, մենք ջուր ենք ծեծում՝ հանձինս ՀԾԿՀ-ի և այդ հանձնաժողովի նախագահի»,- ԱԺ այսօրվա նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և անդրադառնալով Նազարյանի «սուտ հայտարարությանը»՝ հավելեց. «Ո՞նց կարելի է հանդուրժել, որ մարդը գալիս այստեղ անկապ-անկապ խոսում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































