Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բաքվում ընթացող «Դեպի բազմաբևեռ աշխարհ» Գլոբալ 4-րդ ֆորումում անդրադարձել է Ադրբեջանի հետ կապերին՝ ընդգծելով, որ երկու երկրների բարեկամությունն ու դաշնակցությունը հենված են ընդհանուր արժեքների վրա։
Մարգվելաշվիլու խոսքով՝ անվտանգության պլանում իրավիճակը էապես փոխվել է կարճ ժամանակում։ Մարգվելաշվիլին որպես դրա օրինակներ ներկայացրել է Վրաստանում ռուսական սողոսկող օկուպացիան, Ուկրաինայի դեպքերը, ահաբեկչության աճող սպառնալիքն ու փախստականների ճգնաժամը:
«Այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ մեր բնակչության 15 տոկոսը հարկադիր վերաբնակներ են։ Չնայած դրան՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ամենամեծ ներդրումն է ունեցել գլոբալ անվտանգությանն աջակցելուն միտված առաքելությունում։
Վրաստանը միջազգային հանրության հետ շարունակելու է ջանքեր գործադրել գլոբալ խաղաղության ու կայունության ամրապնդման համար», ասել է նա։
Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանը կապող օղակ է Եվրոպայի ու Ասիայի միջև, ինչը միջազգային համագործակցության ամրապնդման լավ հնարավորություններ է ընձեռում։









































