Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները խոստանում են մոտ ժամանակներս ավարտել երկրի նոր սահմանադրության նախագծի մշակումը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է մարտի 8-ին Խմեյմիմում Սիրիայի ընդդիմադիրների և հասարակական գործիչների հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ:
«Նոր սահմանադրության մշակման համար ստեղծվել է նախաձեռնող խումբ, որում ընդգրկվել են զինված միավորումների ներկայացուցիչներ, հոգևոր գործիչներ, Սիրիայում ապրող ազգային և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, որոնք ռազմական գործողությունների դադարեցման և զինադադրի մասին համաձայնագիր են ստորագրել: Մենք պարտավորություն ենք ստանձնում նոր սահմանադրության նախագծի մշակումն ավարտել ամենակարճ ժամկետներում»,- ասվում է փաստաթղթում:
Հանդիպման մասնակիցները նաև Սիրիայի բոլոր հայրենասիրական շարժումներին, կուսակցություններին և կազմակերպություններին կոչ են արել միանալ այդ աշխատանքին:










































