Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից նախագահի պաշտոնին հավակնողների շարքում Միսիսիպիի նախնական ներկուսակցական ընտրություններում առաջատար են Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը։
Մոտ 50 տոկոս ձայների հաշվարկից հետո Թրամփը հավաքում է 49.6 տոկոս ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից Թեդ Քրուզը՝ 35.3 տոկոս։
Դեմոկրատների շարքում ձայների դասավորվածությունը միանշանակ Քլինթոնի օգտին է՝ 82.2 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Բեռնի Սանդերսը ստացել է 15.7 տոկոս ձայն։
Հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պետք է ստանալ 1237 պատվիրակի ձայն՝ կուսակցական համագումարի 2472 մասնակիցներից։ Թրամփը ներկայում ունի 384 ձայն, Քրուզը՝ 300, Ռուբիոն՝ 151, Քեյսիքը՝ 37։
Դեմոկրատական կուսակցության համագումարում միասնական թեկնածուի առաջադրման համար պետք է հավաքել 2383 ձայն՝ 4764-ից։ Ներկայում Քլինթոնն ունի 1130 պատվիրակի ձայն, Սանդերսը՝ 199:










































