Հարավային Կորեան երեքշաբթի հրապարակել է պատժամիջոցային միջոցառումների ցուցակը՝ ուղղված Հյուսիսային Կորեայի դեմ՝ Փխենյանի կողմից ընթացիկ տարվա հունվարին և փետրվարին միջուկային փորձարկում իրականացնելու և արբանյակներից հրթիռ-կրիչի արձակման հետ կապված: Նորացված ցուցակում ներառվել են 38 պաշտոնյա և 30 կազմակերպություն, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության վարչապետի գրասենյակին:
Սեուլը ցուցակում ընդգրկել է անձանց և ձեռնարկություններ, որոնք, ըստ հարավկորեական կողմի, կապված են զագվածային ոչնչացման զենքի մշակման հետ: Միջոցառումները ներառում են հարավկորեական բանկերի մասնակցությամբ ֆինանսական գործողությունների իրականացման արգելք, նաև հաշիվների սառեցում:
Այլ կետի համաձայն՝ արգելվում է Կորեայի Հանրապետության ջրեր հասանելիությունը նավերին, որոնք վերջին կես տարում մտել են հյուսիսկորական նավահանգիստներ:










































