Նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ԱՄՆ-ում վերջին 19 տարիների ընթացքում նվազել է հեռուստացույց ունեցողների քանակը: Այս մասին գրում է Mashable տեխնոբլոգը` հղում կատարելով մարկետինգի և գովազդի վրա մասնագիտացված Nielsen ընկերության կատարած հետազոտություններին:
Ընկերության հաշվարկներով 2010 թ. հեռուստացույց ուներ 115,9 միլիոն մարդ, իսկ այս տարի այդ թիվը նվազով հասել է 114,7 միլիոնի: Տոկոսային առումով այն նվազել է 98,9%-ից մինչև 96,7%: Նվազումը, ճիշտ է, համեմատաբար փոքր է, սակայն նմանատիպ իրավիճակ է արձանագրվել նաև 1992 թվականին:
Կենցաղային տեխնիկայի ասոցիացիան հունվար ամսին հայտարարել էր, որ 2010թ.-ին հեռուստացույցերի վաճառքը նվազել է 1%-ով: Միևնույն ժամանակ ինտերնետին միացված հեռուստացույցերի քանակն աճել է 151%-ով:










































