Անհայտ զինված անձինք երկուշաբթի Սիդնեյի արվարձանում գրոհել են գործարանի շենքը: Ստացած վնասվածքներից 1 մարդ տեղում մահացել է՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ 2 տուժած հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով: Նահանգի ոստիկանության մարտավարական արձագանքման խումբը գտնվում է շենքի մոտ՝ հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Որոշ տվյալներով՝ ֆաբրիկայի շենքում կարող են պատանդներ լինել:









































