ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը ավարտել է մելանոմայի բուժման կուրսը՝ հայտնում է Reuters-ը:
91-ամյա Նոբելյան մրցանակի դափնեկրի մամլո քարտուղարը ընդգծել է, որ Քարթերը կմնա բժիշկների հսկողության ներքո, սակայն այլևս չի ընդունի դեղորայք: Անցյալ տարվա օգոստոսից մինչև 2016 թվականի փետրվարը Ուինշիփի ուռուցքաբանության ինստիտուտում նա ստացել է ճառագայթային և իմունոթերապիա:
Նշվում է, որ Քարթերը շարունակում է դասավանդել հայրենի Փլեյնս (Ջորջիա նահանգ) քաղաքի դպրոցում:







































