Մեկ մլն բարել իրանական նավթով բեռնված Monte Toledo հածանավը 17 օր տևած ուղևորությունից հետո ժամանել է Եվրոպա՝ հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ 275 մետրանոց հածանավը կիրակի սկսել է Իսպանիայի հարավում գտնվող Ալխեսիրաս նավահանգստի մոտ Cia Espanola de Petroleos ընկերության նավթավերամշակող գործարանում նավթի բեռնաթափումը։
Գործակալության տեղեկություններով՝ այս ամիս գործարանը սպասում է իրանական նավթով ևս 8 նավերի։
Bloomberg-ը նշում է, որ Monte Toledo հածանավի ժամանումը Եվրոպա վկայում է նավթի եվրոպական շուկա Իրանի վերադարձի մասին։
Հղում անելով ժնևյան Petro-Logistics SA ընկերության նախնական տվյալներին՝ գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ Իրանը փետրվարին արտահանել է օրական մոտ 1.4 մլն բարել նավթ, ինչը 350 հազարով ավելի է 2015-ի միջին մակարդակից։








































