Ընտրական օրենսգրքի նոր նախագծով յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով: Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն՝ նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:
Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը նշում է ՝առհասարակ Ընտրական օրենսգիրքը Հայաստանում չի գործում, բայց անգամ եթե իշխանությունները ոտնահարում են Ընտրական օրենսգիրքը, այս փոփոխություններով զգուշանում են սողանցքներ չթողնելու համար:









































