Վարդագույնն այս սեզոնին ակնհայտ ֆավորիտների թվում է: Այն հատկապես արդիական է, երբ գարունն արդեն եկել է ու ցանկություն կա շուտ որևէ վառ բան կրելու: Բազմաֆունկցիոնալ երանգ վարդագույնը հրաշալիորեն համադրվում է և՛ չեզոք գույների հետ, և՛ ամենուր տիրող միագույնի, և՛ աչքի զարնող գույների հետ color blocking սկզբունքով, հայտնում է elle.ua-ն:
Պատահակն չէ, որ 2016-ի գլխավոր երանգներից մեկը Pantone ինստիտուտի վարկածով նշվել է հենց նուրբ վարդագույնը, որը մարմնավորում է ռոմանտիկ և ավելի արևոտ տրամադրություն:
Ցանկացած տոնի անգերազանցելի արբանյակ Moët & Chandon-ը հրավիրում է գարնանային տոնը կիսել Moët Rosé Impérial-ի հետ: Ռոմանտիկ շամպայնն առանձնանում է վառ գույներով, գրավիչ համով:











































