Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Boydak հոլդինգի չորս ղեկավարի, որոնք մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապված «զուգահեռ պետությանը» ֆինանսավորելու համար։
Boydak հոլդինգը հիմնադրվել է 1957 թվականին, դրանում ընդգրկված են էներգետիկայի, քիմիական, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ոլորտների ընկերություններ։
Թերթի տվյալներով՝ ձերբակալվել են հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Մեմդուհ Բոյդակը, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հաջի Բոյդակը և տնօրենների խորհրդի անդամներ Էրոլ Բոյդակն ու Մուրազ Բոզդաղը։ Boydak-ի գրասենյակում իրականացվում է խուզարկություն։










































