Երուսաղեմում պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են ավելի քան 1500 տարեկան գինու գործարան՝ հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել է Իսրայելի Հնությունների վարչությունը:
Գինու գործարանի մոտ նաև հայտնաբերվել են թրծած խողովակներ և աղյուսներ, որոնց վրա մինչև այժմ հստակ ընթերցվում է Հռոմի Տասներորդ լեգիոնի կնիքը: Դա վկայում է այն մասին, որ այդ վայրում տեղակայված են եղել հռոմեական լեգիոններ, որոնց կարիքների համար կառուցվել են բաղնիքներ:











































