Դերասան Վարդան Պետրոսյանի և նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջև այսօր՝ մարտի 3-ին, հաշտության համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի փաստաբանական ծախսերը, որից հետո նրանք որևէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:
«Հաշտության համաձայնագիրը ստորագրվեց, իսկ թե կողմերն անձնապես հաշտության կգան, թե ոչ, դժվար է ասել: Դա բարոյական կատեգորիա է, երկար ժամանակ կպահանջվի, բայց կարող եմ ասել, որ արդեն որեւէ մեկը շահագրգիռ չէ, որ այդ վեճը շարունակվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:







































