Սիրիայի գլխավոր շտաբը և քրդական խմբավորումները Ռուսական հաշտեցման կենտրոնին հայտնել են Թուրքիայի տարածքից հրետանակոծությունների շարունակության մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
Նրա խոսքերով` Ռուսաստանը դրանք սադրիչ է համարում:
«Ռուսական կենտրոն շարունակվում է տեղեկություն ստացվել Սիրիայի գլխավոր շտաբից և մարտական գործողությունների դադարին աջակցող քրդական խմբավորումներից Թուրքիայի կողմից շարունակվող հրետակոծությունների մասին: Թուրքիայի այդ գործողությունները գնահատում ենք որպես բացահայտ սադրիչ և ուղղված հրադադարի ռեժիմի ու Սիրիայի Արաբական Հանրապետությունում հաշտեցման գործընթացի դադարեցմանը»,- ասել է նա:







































