ԱՄՆ-ի տրանսպորտի դեպարտամենտը արգելել է ինքնաթիռների բորտին էլեկտրոնային ծխախոտներ ծխելը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Արգելքը կգործի ամերիկյան և օտարերկրյա ընկերությունների չվերթների վրա, որոնք թռչում են ԱՄՆ: Նոր կանոնները հավասարեցնում են սովորական և էլեկտրոնային ծխախոտները:
Դեպարտամենտում հստակեցրել են, որ արգելքը ուղևորներին կպահպանի աերոզոլի անցանկալի ազդեցությունից, որն արտազատում է տվյալ սարքավորումը:








































