Լորա Միլլերը Արիզոնա նահանգից տեսանկարահանել է 2 բոժոժավոր օձերի բարդ «մարտական պարը»: Արտաքինից նրանց վարքը հիշեցնում է զուգավորման ծիսակարգ, բայց իրականում դրանք արուներ են, որոնք մահացու կռվի են բռնկվել: Այդ մասին հայտնում է Gizmodo-ն:
Այդպիսի մարտեր կազմակերպում են տեխասյան բոժոժավոր օձերը: Գիտնականների խոսքերով՝ օձերի արուները մի քանի օր անցկացնում են էգերի հետ, մինչ նրանք պատրաստվում են զուգավորման: Եթե, այդ ժամանակ մոտակայքում ուրիշ արու է հայտնվում, երկու մրցակիցները կռվում են միմյանց հետ:








































