Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է երեքշաբթի Ժնևում ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ քննարկել Թուրքիայի կողմից Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումների հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Որքանով տեղյակ եմ, թուրքական կողմը խախտումներ է գործում՝ հրետակոծում է քրդերի դիրքերը։ Այդ ամենը քննարկվում է։ Այսօր Ժնևում տեղի կունենա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու դե Միստուրայի հանդիպումը։ Մենք այդ հանդիպման ժամանակ նույնպես ակնկալում ենք տվյալ թեմայի քննարկում»,- ասել է նա։










































