ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կենսաօրգանական քիմիական խաղաղօվկիանոսյան ինստիտուտում ստեղծել են շոկոլադ՝ նյութի հավելումով, որը ստացվել է ծովաստղերից, ծովային ոզնիներից և կիտրոնաթփից։ Այս մասին ասվում է ինստիտուտի կայքում։
«Այդ նյութերը մենք անվանել ենք «ծովային վիտամիններ»։ «Ծովային վիտամինների» նման համալիրը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և շտկող ազդեցություն ունենում նյութափոխանակության գործընթացների վրա, ինչը բարձրացնում է կյանքի որակն ու նպաստում երկարակեցությանը»,- հայտնում է ինստիտուտի մամլո ծառայությունը։
Նոր արտադրանքը ստացել է «Ծովային գլուխգործոց» անվանումը։










































