Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանի և Իրանի առողջապահական գերատեսչությունները սերտացնում են համագործակցությունը

Հայաստանի և Իրանի առողջապահական գերատեսչությունները սերտացնում են համագործակցությունը: Փետրվարի 29-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ստորագրվեց երկկողմ համագործակցության հուշագիր:

«Երեք ամիս չի լրացել, որ ձեզ մոտ հյուր էի: Շատ մեծ տպավորություններով եմ վերադարձել, ինչպես այցերից, այնպես էլ համագործակցության հեռանկարներից: Մեր երկրների միջև միջպետական լուրջ համագործակցություն է, և առողջապահական ոլորտն իր ուրույն մասը կարող է ունենալ այդ համագործակցությունում»,-նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարն առանձնահատուկ շեշտեց, որ իրենց համար կարևոր է Իրանի վճռականութունը և պատրաստակամությունը:

«Դեղագործական ոլորտն ամենազարգացողներից է, կարծում եմ, որ այն միջազգային հարթակները, որոնք կարող են ապահովել Հայաստանը, կնպաստեն մեր համագործակցությանը: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանում մեկ ամսում գրանցել Իրանում արտադրած դեղորայքը»,-դիմելով Իրանի Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարին` նշեց Արմեն Մուրադյանը: Նախարարի տեղեկացմամբ` պայմանավորվածություններ կան համագործակցելու դեղագործական, հայ-իրանական կլինիկական կամ պոլիկլինիկական հաստատություն կառուցելու և այլ ուղղություններով:

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու կապակցությամբ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում:

«Երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք: Վերջին 2 տարվա ընթացքում մեր հարաբերությունները բավականին ակտիվացել են.փոխադարձ այցեր են կազմակերպվել, այդ թվում` առողջապահության ոլորտում: Հուսով եմ, որ երկուստեք կկարողանանք քայլեր ձեռնարկել հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-նշեց նա` հավելելով, որ համագործակցությունը կընթանա կրթության, բուժական, դեղագործության և այլ ոլորտներում:

«Երկու երկրների մեծարգո նախագահները և վարչապետները հաստատակամ են հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ իրանական դեղարտադրող ընկերությունները կուղղորդվել Հայաստան և եվրոպական երկրների շուկաներ»,-հավելեց Իրանի նախարարը: Նա ընդգծեց, որ Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում